Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ալեք Ենիգոմշյանը հերթական վերջնաժամկետը ներկայացրեց իշխանությանը

Ալեք Ենիգոմշյանը հերթական վերջնաժամկետը ներկայացրեց իշխանությանը
26.07.2016 | 23:44

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը կոչ արեց Խորենացու փողոցի հանրահավաքի մասնակիցներին գիշերել այդ տարածքում, իսկ առավոտյան մեծ քանակությամբ սնունդ բերել՝ զինված խմբավորման անդամներին փոխանցելու համար:

«Այս գիշեր, ով ցանկանում է՝ մնում է այստեղ: Կոչ եմ անում բոլոր հայերին վաղը երեկոյան հավաքվել այս հրապարակում։ Վաղը այստեղ 50 հազար մարդ պետք է լինի։ Ժողովուրդը ժամանակ է տալիս իշխանություններին մինչև վաղը առավոտ ժամը 09:00-ն։ Վաղը յուրաքանչյուրս բերում ենք սնունդ և ժամը 9-ին Զարուհի Փոստանջյանին խնդրում ենք կապ հաստատել ոստիկանության ներկայացուցչի հետ, որ սննդի փոխանցումը դառնա իրականություն»,- ասաց Ա. Ենիգոմշյանը: Նա նաև պահանջեց իշխանություններից ապահովել անխափան հեռախոսակապ խմբավորման անդամների հետ, վերականգնել էլեկտրամատակարարումը։

«Հայաստանի իշխանություններին տալիս ենք 12 ժամ, որ այս հարցը վերջնականպես լուծվի»,- ասաց Ա. Ենիգոմշյանը։
Ավելի վաղ, Ա. Ենիգոմշյանը՝ խմբավորման անդամներին սննդով ապահովելու համար իշխանություններին վերջնաժամկետ էր ներկայացրել մինչև հուլիսի 25-ի ժամը 20:00-ն:

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ